Աշոտյան. Եթե ապացուցվի Մանվել Գրիգորյանի մեղավորությունը, ինձ համար անձնական ողբերգություն կլինի18 հունիսի 2018 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապվածԱԱԾ բացահայտումներին, ասել է, որ «ցավ ու կսկիծ է ապրել» Ապրիլյան պատերազմի հետ կապված յուրաքանչյուր մեղադրանքով: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի», - գրել է Աշոտյանը: Նա ասել է, որ չի ուզում՝ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ «Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։ Աստված պահապան հայ զինվորին»,- եզրափակել է նա: Ավելի վաղ, ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը և հայտնաբերել Ապրիլյան պատերազմի մասնակիցների համար հավաքված օգնություն՝ սնունդ, զինվորի հիգիենիկ պարագաներ: Ավելի վաղ, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Նրա կողմնակիցները բողոքի երթով շարժվել էին Երևան, փակել Նալբանդյան փողոցը, պահանջել ազատ արձակել վերջինիս: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել էր Գրիգորյանի փաստաբանի բողոքը՝ քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ, և նա մնալու է ձերբակալված: Այսօր՝ հունիսի 18-ին, հրաժարական է տվել Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |