164 դպրոցի տնօրենը՝ զինվորի օգնությունը յուրացնելու մասին. Վստահ էինք, որ տեղ է հասել18 հունիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում երևում են Ապրիլյան պատերազմի օրերին Երևանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի աշակերտների կողմից առաջնագծի զինվորներին գրված նամակները, որոնք տեղադրված էին զինվորների համար նախատեսված օգնության արկղերի մեջ: Ինչպես պարզվել է, այս արկղերը զինվորներին հասնելու փոխարեն հայտնվել են ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը: PanARMENIAN.Net – ի հետ զրույցում Երևանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանն ասաց, որ «բարկացած են, և շատ ցավալի իրողություն է»: «Մենք վստահ էինք, որ Ապրիլյան պատերազմի օրերին դպրոցի հավաքած օգնությունը հասել է զինվորներին: Օգնությունը տեղափոխելու ողջ գործընթացը նկարահանվել է «Զինուժ» հաղորդաշարով, ներկա է եղել նաև պաշտպանության նախարարության աշխատակիցը», - նշել է Ներսիսյանը: Նա պատմեց, որ պատերազմի օրերին զինվորների համար նաև դրամահավաք են իրականացրել աշակերտների և ուսուցիչների շրջանում: «Ով, ինչքանով կարողացել է՝ մասնակցել է: Այս ժամանակ ուսուցիչներն աշակերտներին հանձնարարել են նաև նամակներ գրել զինվորներին», - պատմեց Ներսիսյանը: Դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրված է պաշտպանության նախարարության երախտիքի նամակը տնօրեն Ներսիսյանին՝ ՊՆ ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վ. Ավետիսյանի ստորագրությամբ:
Էջում հրապարակված լուսանկարներում երևում է զինվորների օգնությունը տեղափոխելու գործընթացը աշակերտների մասնկացությամբ:
Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |