ԱԱԾ տնօրեն. Հաջորդ տեսանյութը կլինի «Երևան» հիմնադրամի գործի մասին

ԱԱԾ տնօրեն. Հաջորդ տեսանյութը կլինի «Երևան» հիմնադրամի գործի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հրապարակվելիք հաջորդ տեսանյութը (նախորդը՝ ԱԱԾ-ի հունիսի 17-ի հրապարակած՝ Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունն է) լինելու է «Երևան» հիմնադրամի գործի մասին:

Նա ասել է, որ հիմնադրամի գործով աշխատանքները շարունակվում են:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել էր խուզարկություն: Իրականացվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---