ԱԱԾ տնօրենը բնապահպաններին կոչ է արել «տեր կանգնել» Գրիգորյանի կենդանիներին![]() 18 հունիսի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան բնապահպաններին կոչ է արել հոգալ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում գտնվող արջերին ու առյուծներին կերի հարցերը: Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը, որտեղ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ: Այդ սնունդով նա կերակրել է իր առանձնատան տարածքում պահվող արջերին և առյուծներին: Ավելի վաղ, Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է: Հունիսի 19-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |