Զեկույց․ ՀՀ-ն Ֆինլանդիայից զենք-զինամթերք է ներմուծել18 հունիսի 2018 - 15:44 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին ՀՀ-ն Ֆինլանդիայից ներմուծել է 25440 եվրոյի ռազմական արտադրանք։ Այս մասին է ասվում Saferglobe կազմակերպության «Ֆիննական զենքի վերահսկման զեկույցում»։ ՀՀ ՊԵԿ մաքսային տեղեկագրերում 2017 թվականի ընթացքում Ֆինլանդիայից 54 հատ, $72,4 հազար մաքսային արժեքով 9303 ապրանքային խմբին պատկանող զինատեսակների ներմուծման մասին է խոսվում՝ չմանրամասնելով դրանց տեսակի մասին։ 9303 ապրանքային խմբին են, սակայն, պատկանում սպորտային, որսորդական ու նման տիպի զինատեսակներ։ Ֆիննական զեկույցն, իր հերթին, չի մանրամասնում՝ ինչ զինատեսակ կամ զինամթերք է ներկրվել Ֆինլանդիայից և ինչ քանակությամբ, սակայն նշում է, որ այն եղել է ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական նշանակության։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ ՀՀ զինված ուժերի զինանոցում առկա են, մասնավորապես, ֆիննական SAKO TRG սերնդի դիպուկահար հրացաններ։ Լուսանկարում՝ դիպուկահարը SAKO TRG հրացանով․ կադրը՝ «Զինուժ» հաղորդաշարից Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |