Մանվել Գրիգորյանի կինն ինքնասպան չի եղել (վիդեո) 18 հունիսի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հերքել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ինքնասպանության լուրը: PanARMENIAN.Net ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Վաղարշապատի բաժնում ինքնասպանության մասին նման հաղորդում չի ստացվել: Քիչ առաջ նա ուղիղ եթեր է մտել ֆեյսբուքյան օգտատեր Արա Գրիգորյանի հաշվից: Ավելի վաղ, մամուլում լուրեր շրջանառվեցին, որոնց համաձայն ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ինքնասպանություն է գործել: Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։ Մանվել Գրիգորյանը ձերբակալված է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |