Սահակյան. Արցախն անվերապահորեն սատարում է ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը![]() 18 հունիսի 2018 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ իր «անվերապահ աջակցությունն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը», հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: «Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները և անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը», - ասվում է նամակում: Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: «Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ և Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարևոր էին և բովանդակալից: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարևորում եք իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի Նախագահի պատրաստակամությունը և այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, և որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին», - եզրափակել է նա: Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Այցին նախորդել էր ՀՀ վարչապետի երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ծանոթացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իսկ ավելի վաղ, Փաշինյանը հանդիպել էր հունիսի 13-ին Հայաստան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |