Կենդանաբանական այգու և FPWC խմբերը մեկնել են Էջմիածին՝ օգնելու Գրիգորյանի կենդանիներին![]() 18 հունիսի 2018 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը, ԲՆ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվել է Էջմիածին՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտական օգնություն ցույց տալու և նրանց այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու համար: Այս մասին հայտնում է Երևանի Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ Կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունն այգում: Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը բնապահպաններին կոչ է արել հոգալ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում գտնվող արջերին ու առյուծներին կերի հարցերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |