Աուտիզմ ունեցող տղան չի հայտնաբերվել, սպանության հոդվածով քրգործ է հարուցվել![]() 18 հունիսի 2018 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սպանության հոդվածով: Այս մասին է հայտնում Երկիր Մեդիան հղում անելով դատախազությանը։ «Նյութի նախապատրաստումը 10 օր է տևում, և քանի որ Հայկ Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել, քրեական գործ է հարցուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից: ԱԻՆ-ը որոնողական աշխատանքներ է տանում Այնթապ համայնքում գտնվող «Կոնիտինենտալ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի հետնամասում՝ դժվարանցանելի հատվածում։ 14-ամյա Հայկ Հարությունյանը, ով աուտիզմ ունի, հունիսի 8-ին, ժամը 17։00-ի մոտակայքում դուրս է եկել Այնթափում տնից ու չի վերադարձել։ Այդ օրից ի վեր նրան որոնում են հարազատները, ոստիկանության ու ԱԻՆ աշխատակիցներն ու բազմաթիվ կամավորներ։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են դրոնների, օդապարիկների, վարժեցրած շների ու ուղղաթիռների ներգրավմամբ։ yerkirmedia.am. 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել. քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |