Բրյուսովի անվան համալսարանից 13 մլն դրամի գույք է հափշտակվել![]() 19 հունիսի 2018 - 10:53 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել Բրյուսովի անվան համալսարանում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որի քննությամբ հիմնավորվել է, որ պահեստապետ Հ. Գալստյանը 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 23-ը հափշտակել է 12.950.105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ: Դրանք կեղծված պահանջագրերով ներկայացվել են հաշվապահություն, ինչի հետևանքով ապրանքների մի մասի պակասորդը՝ 5.114.433 դրամ գումարի չափով, քողարկվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |