Սարոյան. Գրիգորյանին և Աստված է պատժում, և դատախազը![]() 19 հունիսի 2018 - 11:08 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին, ասել է, որ վերջինիս «և Աստված է պատժում, և դատախազը»: Հայտնում է Factor.am-ը: Նա լրագրողների հետ զրուցում վստահեցրել է, թե անտեղյակ է եղել, որ Գրիգորյանն ամբարել է Ապրիլյան պատերազմի ընթացքում զինվորների համար հավաքված օգնությունը: «Իմ ընկեր Մանվելը, որ իմ ասածը լսեր, կամ դա (հավաքված օգնությունը-խմբ.) կբաժաներ ԵԿՄ-ի ժողովրդին, կամ դեն կնետեր: Այդ լուրն ինձ համար այնքան շոկային էր, որ ես այս օրերին եղել եմ բժիշկների հսկողության տակ», - ասել է Սարոյանը՝ հավելելով, թե «ինչպես կարելի էր հերոսից տուշոնկա գողացողի մակարդակի իջնել»: Ավելի վաղ, ԱԺ-ում իր ելույթներից մեկի ժամանակ, անդրադառնալով բանակում չարաշահումներին, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել է, թե զինվորի բաժին գողացողին, եթե «դատախազը չպատժի, ապա Աստված կպատժի»: Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |