Բաղդասարյան․ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու Մանվել Գրիգորյանի գործով դատախազի միջնորդություններին![]() 19 հունիսի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ հարգելով անմեղության կանխավարկածը, չի խոչընդոտելու Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությանն ու կողմ է քվեարկելու գլխավոր դատախազի միջնորդություններին։ Այս մասին է հայտարարել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Եթե մեղադրանքները հաստատվեն, օրենքի ողջ խստությամբ մեղավորները պետք է պատժվեն», - ասել է նա։ Դատախազի միջնորդությունները վերաբերվում են Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն ու որպես մեղադրյալ հարուցված քրգործերում ներգրավելուն։ Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |