Ծառուկյանը դիմել է գործադիրին՝ իր որդու անունը տարկետման իրավունքի նախագծից հանելու համար![]() 19 հունիսի 2018 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդի Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով: Այս մասին հայտնում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: Նախարարությունը, որը ղեկավարում է ԲՀԿ-ական Լևոն Վահրադյանը, Ծառուկյանի որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նախագիծ էր ներկայացրել: Այն տեղադրվել էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ Ծառուկյանի որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու նախագիծի հիմնավորման մեջ ասվում էր, որ անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |