Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից![]() 19 հունիսի 2018 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: ԱԺ-ի 77 պատգամավոր գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը, դեմ է եղել 3 պատգամավոր: Ավելի վաղ, ԱԺ-ն 81 կողմ, 3 դեմ ձայնով ընդունել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ: Գրիգորյանը մեղադրվում է Ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերությունները յուրացնելու, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք պահելու մեջ։ Ավելի վաղ, Ազգային ժողովը սկսել է քննարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Հունիսի 17-ին ու 18-ին ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |