Եղոյան. Վարչապետի գրառման հասցեատերերը հասկացել են` խոսքն ում մասին էր![]() 19 հունիսի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ հեռուստաընկերություններում հակապետական քարոզչության մասին գրառումը չի վերաբերում կառավարության հասցեին հնչող քննադատությանը: Այս մասին PanARMENIAN.Net – ի հետ զրույցում ասել է Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Հարցին, թե կոնկրետ որ հեռուստաընկերությանը կամ հեռուստաընկերություններին նկատի ուներ վարչապետը, Եղոյանը չպատասխանեց՝ նշելով, որ գրառման հասցեատերերը գիտեն` ինչ է նկատի ունեցել վարչապետը: Անդրադառնալով որոշ կազմակերպությունների և գործիչների արձագանքին, համաձայն որի վարչապետի գրառումը կարող է միջամտություն համարվել խոսքի ազատությանը` Եղոյանն ասաց, որ այդպիսի միջամտությունն աննկատ չէր մնա, և որ վարչապետը պարզապես հրապարակավ հորդորել է չզբաղվել հակապետական քարոզչությամբ: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ և հորդորել «չշփոթել իշխանության բարեկրթությունը թուլության կամ միամտության հետ»: Այս գրառմանն արձագանքել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հրավիրելով դրա վրա լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների ուշադրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |