Վարչապետն ասել է՝ չի ուզում մամուլին տրված ազատությունն «ի չարս օգտագործվի»![]() 19 հունիսի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել, թե կոնկրետ որ հեռուստաընկերություններին է վերաբերել իր՝ հակապետական քարոզչությամբ չզբաղվելու մասին ֆեյսբուքյան գրառումը: «Եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի ուզում եմ թիրախավորել։ Ես ընդամենն ահազանգ, խնդրանք, կոչ եմ հնչեցնում», -նշել է Փաշինյանը Փաշինյանն ասել է՝ ԶԼՄ-ները պետք է մեծ պատասխանտվությամբ վերաբերվեն իրենց հրապարակումներին: «Ես հասկանում եմ, որ նախկինում համապատասխան մարմինների կողմից ԶԼՄ-ներին ասվել է ամեն ինչ՝ ինչպես գրել և ինչ ասել: Չեմ ուզում, որ այս իրավիճակը, երբ այլևս նման երևույթ չկա, ի չարս օգտագործվի», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայաստանյան որոշ հեռուստաընկերությունների հակապետական քարոզչություն իրականացնելու մեջ և հորդորել «չշփոթել իշխանության բարեկրթությունը թուլության կամ միամտության հետ»: Այս գրառմանն արձագանքել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հրավիրելով դրա վրա լրագրողական կազմակերպությունների, խոսքի և մամուլի ազատության հարցերով զբաղվող կառույցների և առանձին իրավապաշտպանների ուշադրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |