Գրիգորյանն ու Տոնոյանը կարևորել են ԶՈւ ավիացիայի զարգացման ծրագրերը19 հունիսի 2018 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպման ընթացքում կարևորել են ՀՀ զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Գրիգորյանն ու Տոնոյանը քննարկել են նաև առաջնագծում տիրող իրավիճակին, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգին առնչվող հարցեր: Ավելի վաղ, ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել էր, որ ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024 թվականը, Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Ըստ հրապարակման, Երևանը հետաքրքրվում էր ՍՈւ-30ՍՄ-ներով 2010 թվականից սկսած՝ նպատակ ունենալով թարմացնել ՍՈւ-25-երից ու ՍՈւ-27-երից կազմված ավիապարկը (Սու-27-եր ՀՀ օդուժի կազմում չկան – խմբ․)։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտոնել էր օդանավերի մատակարարումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել։ Կողմերը բազմիցս քննարկել էին գործարքի իրականացման հնարավորությունը, ՀՀ-ն պիտի գներ օդանավերը ներռուսաստանյան գներով։ Միաժամանակ ՀՀ-ն գնել էր «Իսկանդեր» համակարգեր ու $300 մլն վարկեր էր վերցրել՝ ռուսական զենք գնելու համար։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |