Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Յոհանես Հանին20 հունիսի 2018 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել, որտեղ նա հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Մնացականյանը Հանին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք, հանձնակատար Հանի բնորոշմամբ,փոփոխության լավ օրինակ են: Ներկայացրվել է նաև ՀՀ կառավարության նոր ծրագիրը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները: ՀՀ ԱԳ նախարարը կառավարության հետևողական բարեփոխումների իրականացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կարևորել է գործընկերների հետ գործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս համատեքստում անդրադարձ արվեց հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |