Խորհրդարանական ուժերն ուզում են մասնակցել ԸՕ բարեփոխման քննարկմանը. ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանն է ընդգրկված20 հունիսի 2018 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը պատրաստակամություն է հայտնել սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: «Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ:Աշխատանքային խումբը պատրաստակամ է գործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ», - նշվում է խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ: ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են` Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից, Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Լուսինե Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող կստեղծվի: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |