Ցեղասպանության հուշահամալիրի Անմար կրակը հանգել է հորդառատ աձրևից![]() 20 հունիսի 2018 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին հորդառատ անձրևի հետևանքով հանգել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի Հավերժական կրակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Բարեբախտաբար հնարավոր եղավ խուսափել արտակարգ իրավիճակից՝ անձնակազմի արագ ու անձնուրաց գործողությունների շնորհիվ», - գրել է նա: Ցեղասպանության հուշահամալիրը կառուցվել է 1967-ին։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ այցելում են այստեղ և ծաղիկներ խոնարհում Հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի Հիշատակի դահլիճը կազմված է բազալտե տասներկու թեքադիր մույթերից, որի կենտրոնում զոհերի հիշատակի Հավերժական կրակն է: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |