ՀՔԾ. Կասկածներ կան՝ Գրիգորյանի բարեգործական հիմնադրամին փոխանցված գումարները նպատակային չեն օգտագործվել![]() 20 հունիսի 2018 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի քրեական գործով պարզվել է, որ 2013 թվականին նա ստեղծել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը. կասկածներ կան, որ հիմնադրամ մտած գումարները նպատակային չեն ծախսվել: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հիմնադրամին հատկացրել են տարբեր չափերի գումարներ: «Խնդրում ենք բոլոր այն քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կանխիկ կամ փոխանցումով գումարներ են հատկացրել նշված հիմնադրամին, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ.Վաղարշյան 13ա, հեռ.` (+374) 11 900 008», - նշվում է հաղորդագրության մեջ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ավելի վաղ, ԱԱԾ գործողությունների արդյունքում Գրիգորյանի տանը բանակի համար ապրիլյան պատերազմի օրերին արված նվիրաբերություններ, ՊՆ գույք, մեծ քանակի զենք-զինամթերք ու մոտ $400 հազար է հայտնաբերվել։ Գրիգորյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից և նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել: Նա երկու ամսով կալանավորված է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |