Խոսնակ. Վարչապետը դեռևս չի ընդունել Թանդիլյանի հրաժարականը![]() 20 հունիսի 2018 - 19:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս մասին PanARMENIAN.Net - ին հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանը: Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե պայմանավորվածություն կա վարչապետի և Թանդիլյանի միջև, որ վերջինս շարունակելու է պաշտոնավարել, Մադոյանն ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ավելի վաղ, Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ հեռանում է աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Հրաժարականի պատճառը պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի ներդրման հարցի շուրջ կառավարության հետ անհամաձայնությունն էր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |