Տարտու քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես է բացվել21 ապրիլի 2008 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ից մայիսի 11-ը Տարտուի համալսարանի գրադարանում այցելուների համար բաց կլինի «20 դարի առաջին Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրվում է ապրիլի 24-ին` 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է Էստոնիայի Հայկական պորտալը: Ցուցադրությունը ներառում է արխիվային փաստաթղթերի, ականատեսների հիշողությունների լուսապատճեններ եւ լուսանկարներ, որոնք պատմում են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների եւ հետապնդումների մասին: Ներկայացվել են նաեւ վիճակագրական տվյալներ 1914 եւ 1922 թթ. հայերի թվաքանակի, թեմերի, դպրոցների քանակի մասին: Նյութերը տրամադրել է Երեւանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Baltic Armenian House NGO-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |