Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում բացվել է վիրտուալ ցուցադրություն21 ապրիլի 2008 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում բացվել է վիրտուալ ցուցադրություն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, ներկայումս աշխատանք է տարվում կայքի ռուսերեն եւ, հնարավոր է, թուրքերեն, տարբերակների ստեղծման ուղղությամբ: «Մենք դասակարգել ենք թանգարանում առկա լուսանկարները, զետեղելով դրանք ըստ ամսաթվերի եւ լուսանկարման վայրի: Արդյունքում հաստատվեցին հայերի ոչնչացման նոր դեպքեր Օսմանյան կայսրությունում»,-նշել է Դեմոյանը: Ինստիտուտի տնօրենը պատմել է նաեւ վերջին հրապարակումների մասին: «Մենք հրատարակել ենք Ռուբինա Փիրումյանի գիրքը` Ցեղասպանությունից հետո Թուրքիայում բնակվող հայերի ինքնության ձեւախեղման մասին` ազգային փոքրամասնությունների հանդեպ ճնշումների եւ պաշտոնական Անկարայի կողմից Ցեղասպանության փաստի ուրացման մթնոլորտում: Գիրքը պատմում է նաեւ մահմեդականացված հայերի մասին, եւ նրանց մասին, ովքեր թաքցնում են իրենց ազգային պատկանելությունը: Մենք նաեւ հրապարակել ենք թուրք հետազոտող Հասան Ամջայի «Բռնագաղթ եւ ոչնչացում» գիրքը»,-հաղորդել է ինստիտուտի տնօրենը: Նա նաեւ հավելել է, որ այս տարի կանցկացվի Յոհան Լեփսիուսի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` մի մարդու, որն արծարծել է Հայոց ցեղասպանության հարցն Եվրոպայում եւ անմիջական հանդիպումներ է ունեցել երիտթուրքերի առաջնորդների հետ` կոչ անելով նրանց դադարեցնել կոտորածը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |