«Արմենիան հելիքոփթերսը» արտոնագրվել է. Այն առաջիկայում ուղղաթիռներով կսպասարկի ՀՀ երկինքը

«Արմենիան հելիքոփթերսը» արտոնագրվել է. Այն առաջիկայում ուղղաթիռներով կսպասարկի ՀՀ երկինքը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս մասին հայտնում է վարչության մամուլի ծառայությունը:

«Ընկերությունն այսուհետ ամերիկյան Robinson R66 և մոտ ապագայում նաև եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ կիրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից», - նշվում է վարչության տարածած հաղորդարգրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի երկինքը կսպասարկեն նաև «Արմենիան հելիքոփթերսի» ուղղաթիռները: Ընկերությունը նախատեսում է առաջիկա 3 տարում իրականացնել մոտ $10 մլն-ի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---