ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը օդային փոխադրամիջոցների համաձայնագրի ստորագրում է ակնկալում

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհուրդը  օդային փոխադրամիջոցների  համաձայնագրի ստորագրում է ակնկալում

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված գործընկերության խորհրդն անկալում է 2017 թվականի նոյեմբերի 24-ին նախաստորագրված Հայաստան-Եվրամիութուն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագրի ստորագրում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութունը:

Նշվում է, որ համաձայնագիրը կբարելավի շուկայի հասանելիությունը և կնպաստի անվտանգության, բնապահպանության և սոցիալական առավելագույն չափանիշների ապահովմանը:

«Բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանը պատրաստակամություն է հայտնել սկսել Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում ստեղծված գործընկերության խորհրդի առաջին նիստը, որը կոչված է վերահսկելու Համաձայնագրի իրականացումը և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---