Ազգային արխիվի կոլեկտիվը դեմ է Ամատունի Վիրաբյանի հրաժարականին21 հունիսի 2018 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվի 138 աշխատակից բաց նամակ են գրել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ դեմ հանդես գալով Պապիկյանի կողմից արխիվի ներկայիս տնօրեն Ամատունի Վիրաբյանին արված հրաժարականի դիմում գրելու առաջարկին։ Կոլեկտիվի անունից ստորագրված նամակում նշվում է, որ աշխատակիցները վրդովմունքով ընդունեցին «Վիրաբյանին պարտադրված հրաժարականի պահանջը»: «Վիրաբյանի տնօրենության տարիներին ՀԱԱ-ն հիրավի հեղափոխական, համակարգային փոփոխություններ է ապրել և ունի աննախադեպ զարգացում, վայելելով նաև միջազգային բարձր հեղինակություն», - նշվում է նամակում: «ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն է տարածվել իբր թե Ա. Վիրաբյանի ազատման դիմում գրելու վերաբերյալ, ինչն ամենևին իրականությանը չի համապատասխանում, որը խաթարել է ՀԱԱ բնականոն աշխատանքը: Միանշանակ ողջունելով մեր հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխական զարգացումները, ստեղծված նոր իրականությունը, և օգտվելով այդ ամենի արդյունքում ձևավորված ժողովրդավարության այս ալիքից, այսօր խնդրում և պահանջում ենք Ձեզնից հանդիպում ՀԱԱ աշխատանքային կոլեկտիվի հետ», - ընդգծվում է նամակում: Մայիսի 23-ին ՏԿԶ նախարարությունը հայտնել էր արխիվի նկատմամբ վարչական վարույթ սկսելու մասին․վարույթի հիմք էր հանդիսացել Lragir.am-ում հրապարակած բաց նամակը, որտեղ մի խումբ գիտնականներ բողոքում էին արխիվային օրենսդրության նորմերի խախտումներից։ Վիրաբյանը մայիսի 20-ին պատմել էր Panorama.am-ին, որ նախարար Պապիկյանն առաջարկել էր նրան ազատման դիմումմ գրել, ինքը մերժել էր առաջարկը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |