Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի տանը մոտ $1,45 մլն է գտնվել![]() 21 հունիսի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի բնակարանում: Հայտնաբերվել է ավելի քան $1,45 մլն: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Խուզարկության ընթացքում գտնվել է $1,1 մլն, €230.000, 36 մլն դրամ (ընդհանուր $1,45 մլն): Քննությամբ կպարզվի դրանց ծագումը», - մանրամասնել է Տռուզյանը: Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ֆինանսական չարաշահումներ են ի հայտ եկել «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում, որը պատկանում է Վաչագան Ղազարյանի ընտանիքին: Կատարված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, բացի այդ, հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան $1 մլն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |