Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և իր պաշտոնավարման դեմ պայքարող «Արմավիր» նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում հայտնել է իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Այս մասին հայտնում է մարզպետարանի պաշտոնական կայքը:

Միրիջանյանը Խլղաթյանի և նախաձեռնող խմբի անդամների հետ քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Ավելի վաղ, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել քաղաքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---