Հայկական կողմն անցած ադրբեջանցի զինվորին կվերադարձնեն հայրենիք21 ապրիլի 2008 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում կիրականացվի Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հանձնումը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին:Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, դա տեղի կունենա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ:Ադրբեջանի քաղաքացի Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովի հայ-ադրբեջանական սահմանն էր անցել Տավուշի շրջանի Ղոլագիր գյուղի մոտ: «Մուխթարովի խոսքերով, մարտի 9-ին նա հերթական անգամ դիմել էր հրամանատարին, խնդրելով հոսպիտալ ուղարկել իրեն բուժման նպատակով: Մերժում ստանալով, նա փորձել էր դիմել բրիգադի հրամանատարին, սակայն գազանաբար ծեծվել էր: Թողնելով զենքը դիրքերում, Մուխթարովն անցել էր սահմանը: Նրա մարմնի վրա հայտնաբերվել էին ծեծի հետքեր եւ հին կապտուկներ, որոնք, ադրբեջանցի զինվորի խոսքերով, ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանք են»,-ասել է Ս. Շահսուվարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |