Հայաստանում անց է կացվում Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի շաբաթ

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-27-ը Հայաստանում անց է կացվում Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի շաբաթ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, մեկ շաբաթվա ընթացքում թանգարան-ինստիտուտը կընդունի Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարներն ու վկայությունները: «Մեր պահպանությանն են հանձնում արխիվային փաստաթղթեր, որոնց հիման վրա կհրատարակվի «Հայկական ընտանիքն Օսմանյան կայսրությունում» ալբոմը: Հայաստանի կառավարությունը պետբյուջեից գումար է հատկացրել հուշահամալիրի զարգացման համար, որով նախատեսվում է տնկել 10 000 ծառ եւ թուփ, կնորացվի ջրամատակարարման համակարգը եւ կբարեկարգվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Մենք նաեւ մտադիր ենք հնագիտական պեղումներ սկսել համալիրի տարածքում»,-ասել է Հայկ Դեմոյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---