Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը «անհապաղ միջոցներ» ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ21 ապրիլի 2008 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Անկարան կոչ է արել միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Մենք գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հակամարտությունը կարգավորելու համար»,-երկուշաբթի օրն Անկարայում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նախարարը կողմ է արտահայտվել հակամարտության շուտափույթ լուծմանը, որն անվանել է «կրիտիկական խոչընդոտներից մեկը` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»: Բաբաջանը նաեւ ասել է, որ Թուրքիան տրամադրված է կարգավորել հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ: «Մենք հանդես ենք գալիս Հայաստանի հետ հարաբերություններում նոր գործընթաց սկսելու օգտին եւ ուղերձ ենք հղել այդ երկրի նոր կառավարությանը, որտեղ նշել ենք, որ բաց ենք նրանց հետ երկխոսության համար»,-ասել է թուրք նախարարը իր ավստրիացի գործընկեր Ուրսուլա Պլասնիկի հետ համատեղ մամլո ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |