Սարգսյանների ընտանիքի հետ կապված ՍՊԸ-ն 300 մլն դրամի վնաս է հասցրել պետությանը23 հունիսի 2018 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ փոխկապակցված «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերությունը պետությանը մոտ 300 մլն դրամիվնաս է հասցրել: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նշվում է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքով ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին քրեական գործեր են հարուցվել է: Նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին: Հիմնադիրներն են՝ Գոռ Առաքելյանը` 20% բաժնեմասով, ով 2011-ին իր բաժնեմասն օտարել է իր մորը` Լիլիթ Բագրատյանին, Գաբրիել Ղեմբերջյանը` 20% բաժնեմասով, Նարեկ Սարգսյանը` 20% բաժնեմասով, և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը` 40 % բաժնեմասով: «Ընկերությունը Երևանի Բյուզանդի 3 հասցեում իրականացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում: 2013-2017 թվականներին իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը՝ 3,5 մլն դրամ, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության կողմից ներկայացված հաշվետվություններով առաջացրել է մոտ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման: Բացի այդ, պարզվել է, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016-ի առաջին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում մոտ 140 մլն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել», - նշվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ: Պարզվել է նաև, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 40% բաժնետեր հանդիսացող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն է հանդիսանում Լևոն Ազատի Սարգսյանն, ում որդին՝ Նարեկ Սարգսյանը, միաժամանակ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի 20% բաժնետեր է: Լևոն Սարգսյանը նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ է: Խորհուրդի մեկ այլ անդամ է «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության 20% բաժնետեր Գաբրիել Ղեմբերջյանը: Նշվում է նաև, որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի իրավաբանական հասցեն է Երևանի Երվանդ Քոչարի պողոտա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, սակայն, ըստ էության, ընկերությունը եկեղեցում գործունեություն չի իրականացրել, այլ փաստացի գործունեություն է ծավալել այլ հասցեում: ՊԵԿ քննչական վարչության քննիչների և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 10 հասցենում, այդ թվում՝ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ընկերության հիմնադիրների բնակարաններում և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գրասենյակում կատարվել են խուզարկություններ: Ընկերության կողմից լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական և դատավարական գործողություններ: Ծանուցում. ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |