Պետդումայի նախագահ. Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել ԼՂ հարցում![]() 25 հունիսի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ «Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին...Բոլոր նրանք, ովքեր կողմ են հարաբերությունների սրացմանը, ով չի ցանկանում լսել, որ ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել, անշուշտ, լարվածության ճանապարհով են գնում: Մենք պետք է ամեն ինչ անենք կանխելու համար այդ ուղին: Ադրբեջանը միշտ ճիշտ ու կառուցողական դիրքորոշում է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի հարցում»,-հայտարարել է Վոլոդինը: ՌԴ Պետդումայի պատվիրակությունը խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ Ադրբեջան է ժամանել հունիսի 24-ին: Սա Պետդումայի խոսնակի առաջին այցն է Ադրբեջան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |