Միրզոյան. Թույլ չենք տա ընտրակաշառքով քարոզչություն անել և անունը դնել բարեգործություն25 հունիսի 2018 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին, հայտարարել է, որ գործող իշխանությունները թույլ չեն տալու ընտրակաշառքով քարոզչություն անել և «անունը բարեգործություն դնել»: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Առաջին փոխվարչապետն ասել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են մեկ տարվա ընթացքում, սակայն հստակ ժամկետ չի նշել: Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին՝ Միրզոյանն ասել է, որ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ երկու մոտեցում է շրջանառվում՝ ունենալ ամբողջովին «մաքուր համամասնական ընտրակարգ կամ խառը ընտրական համակարգ»: «Այսինքն՝ երբ մի համամասնական ցուցակ կա, բայց քաղաքացին կարող է այդ ցուցակում վերադասավորումներ անել իր քվեով։ Երկուսն էլ դեռ շրջանառվող վարկածներ են, որևէ որոշում չկա»,- ասել է փոխվարչապետը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: Գործընթացին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև խորհրդարանական 4 ուժը՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ձևավորելով աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |