Վարչապետ. Բոլորին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու26 հունիսի 2018 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանից՝ Կրասնոդարից, Ռոստովից, Ստավրոպոլից, Նովոռոսիյսկից և այլ քաղաքներից ժամանած հայազգի մի քանի տասնյակ գործարարների: «Ուրախ եմ հանդիպելու և ձեր կողմից ցուցաբերված հետաքրքրության համար, հույս ունեմ, որ ձեր հետաքրքրությունն իր հետ կբերի կոնկրետ արդյունքներ: Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, քանի որ տեղյակ եմ, որ հետևել եք իրադարձություններին, ենթադրում եմ՝ ձեզնից ոմանք նույնիսկ հնարավոր է անմիջական մասնակցություն ունեցած լինեն դրանց: Ձեր այս ներկայացուցչական այցը վկայում է, որ հետաքրքրված եք նաև գործընթացի շարունակությամբ: Հիմա, երբ փոփոխությունները տեղի են ունեցել՝ կարևոր է, որ համատեղ ջանքեր գործադրենք դրանց դրական արդյունքները երաշխավորելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօր Հայաստանում ամենաակտիվ գործընթացը, որ տեղի է ունենում՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, ինչը պետք է հետագա զարգացումների համար անհրաժեշտ դաշտ ապահովի: Վարչապետը հույս է հայտնել, որ այդ գործընթացը կդառնա ապացույցն այն բանի, որ ՀՀ նոր իշխանությունները տրամադրված են Հայաստանում ապահովել օրինականություն և գործողությունների հավասար դաշտ բոլորի համար: «Հույս ունենք, որ այս գործընթացի արդյունքում դեպի Հայաստան ներդրումներ կհոսեն: Մեր ընկալումը հետևյալն է, որ ներդրողները ստանան ռեալ շահույթ, օգուտներ և նրանց գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն օգուտներ ստանա երկու հիմնական ուղղություններով՝ առաջինն աշխատատեղերի բացումն է, երկրորդը՝ պետական եկամուտների աճը: Ընտրվելով վարչապետ՝ հանդիպում եմ ունեցել գործարար շրջանակների հետ և ասել, որ նրանք այլևս ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, դրանք ՀՀ-ում այլևս չեն գործելու, ինչը ևս մեկ ազդակ է ու խթան, որպեսզի գործարար դաշտը բարելավվի»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանից մարդիկ հեռացել են ոչ միայն սոցիալական անարդարությունների բերումով, այլև այն պատճառով, որ հավասար հնարավորություններ չեն ստեղծվել բոլորի համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: «Այսօր այդ խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են և մենք բոլորին, հատկապես մեր հայրենակիցներին հրավիրում ենք Հայաստանում ներդրումներ անելու, աշխատատեղեր բացելու և աշխատելու մեր հայրենիքը շենացնելու ուղղությամբ: Ընդ որում, սկզբունքային եմ համարում հենց ձեր կողմից արած շեշտադրումը, որ բավական է Հայաստանը դիտել որպես բարեգործություն անելու օբյեկտ: Մենք անկեղծ ենք մեր ցանկության մեջ, ուզում ենք, որ գաք՝ ներդրում անեք, որ շահույթներ ունենաք: Ամենակարևորը վստահությունն է, հույս ունեմ՝ վստահ եք, որ այն ինչ ասում եմ՝ այն է, ինչ կա իմ մտքում, այն է, ինչ կա իմ սրտում, իմ հոգում: Համոզված եմ, որ ձեր օգնությունը լինելու է, որովհետև մեր անկեղծ կոչին հետևել է անկեղծ արձագանք, որովհետև ի՞նչն է ստիպել ձեզ այսօր գալ այստեղ՝ ոչինչ, միայն օգնելու անկեղծ ցանկությունը և շնորհակալ եմ այդ ցանկության համար: Մենք ամեն ինչ կանենք, որ անկեղծ օգնելու այդ ցանկության մեջ ոչ մի հիասթափություն չապրեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Գործարարներն ընդգծել են, որ հայրենիք են ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով, որոնց ուղղությամբ կանցկացնեն քննարկումներ: Նրանք վստահություն են հայտնել, որ տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, առողջապահության և այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի արդյունքում կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը և այդ ուղղությամբ կառավարության առաջիկա ծրագրերին: Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանում օտարերկրյա որևէ ներդրող որևէ խնդիր չպետք է ունենա և պետք է գործի հավասար դաշտում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |