Գյումրիում վթարի հետևանքով ռուս զինծառայող է զոհվել![]() 26 հունիսի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի պատճառով ռուս զինծառայող է զոհվել: Հունիսի 26-ին, ժամը 06:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող նախկին «ՈւՌԻ» գնդի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բուլվարային փողոցի 206 տարածքի մոտակայքում (տնակային ավան) Nissan X Trail մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վլադիսլավ Կուլակով, 1986 թ., ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Զոհվածը Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող է, հայտնում է Aysor.am-ը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |