ՀՀ օպերային թատրոնի բալետի պարողը՝ միջազգային մրցույթի գլխավոր մրցանակակիր![]() 26 հունիսի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանն արժանացել է բալետային հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին: Հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որտեղ Վահագն Մարգարյանն արժանացել է 2-րդ` գլխավոր տեղին, քանի որ 1-ին մրցանակ ընդհանրապես չի շնորհվել (փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան)։ Այդ մասին հայտնում է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջը: Մրցույթին Վահագն Մարգարյանը հրավեր է ստացել նաև մասնակցելու 2019-ին ԱՄՆ-ում կայանալիք Վալենտինա Կոզլովայի անվան միջազգային բալետային մրցույթին։ Վահագն Մարգարյանը ծնվել է 1995թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովորդական, ապա` դասական բաժիններում: Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին` որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: 2016 թվականին մասնակցել է էստոնիայում Թալինի միջազգային բալետային մրցույթին և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |