Վրաստանում կրճատել են նախարարությունների թիվը26 հունիսի 2018 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նոր կառավարությունում նախարարությունների քանակը կկրճատվի ներկայիս 13-ից հասնելով 10-ի: Կլինի նաև մեկ պետնախարարություն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Որոշվել է կրճատել նախարարությունների քանակը՝ 13-ից մինչև 10-ը: Նոր կառավարությունում, ինչպես նախորդում, կլինի մեկ պետական նախարարություն՝ խոսքը հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարության մասին է: Դա օպտիմալ քանակը կլինի, ինչը թույլ կտա արդյունավետ և օպերատիվ կարգով լուծել առկա խնդիրները»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը: Վրաստանի վարչապետի պաշտոնը թափուր դարձավ հունիսի 13-ին, երբ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը զբաղեցնում էր պաշտոնը 2017-ի դեկտեմբերի 30-ից, հրաժարական տվեց: Բախտաձեն ավելի վաղ հայտարարել էր, որ փոքր, կոմպակտ կառավարության կողմնակից է՝ նշելով, որ «Վրաստանին հարկավոր են փոքր, բայց արդյունավետ ու ճկուն կառավարական գերատեսչություններ»: Հունիսի 18-ին նա հայտարարեց, որ նոր կառավարությունում նախարարությունների քանակը կկրճատվի, կլինեն նոր դեմքեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |