Ոչ վավեր անձնագրով քաղաքացիները հնարավոր է չմասնակցեն ընտրություններին26 հունիսի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Անձնագրի վավերականության ժամկետը չերկարաձգած քաղաքացիները կարող է դուրս մնալ ընտրական ցուցակներից՝ զրկվելով ընտրություններին մասնակցելու իրավունքից: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողի քարտուղար,«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական-հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով, ներկայում 198.000 քաղաքացի վավերականության ժամկետը լրացած անձնագիր ունի. նրանց մեծ մասը Հայաստանում չի բնակվում: «Եթե այս առաջարկն ընդունվի, ապա ընտրացուցակներչը բավականին կմաքրվեն, և մարդիկ, որոնք չեն մասնակցում ընտրություններին, դուրս կգան ընտրացուցակներից», - ասել է Իոաննիսյանը: Քննարկվում է նաև քվեարկության ընթացքում գրչի կիրառությունը հանելու հարցը. ընտրողն առանց որևէ նշումի պետք է ծրարի մեջ դնի իր նախընտրած քաղաքական ուժի թերթիկը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: Քննարկումներին միանալու ցանկություն են հայտնել նաև ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը, որոնք ձևավորել են աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |