Զեյնալյան. Դատավորների աշխատավարձը պետք է հետևողականորեն բարձրացնել26 հունիսի 2018 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ դատավորների աշխատավարը պետք է հետևողականորեն բարձրացնել: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: «Մինչև ԱԺ պատգամավոր, առավել ևս նախարար դառնալս խոսել եմ այս մասին. դատավորի սոցիալական երաշխիքները չափազանց կարևոր են։ Դատավորի աշխատավարձը պետք է լինի բարձր և կենսաթոշակն էլ հնարավորինս մոտ լինի աշխատավարձին»,-ասել է Զեյնալյանը։ Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ Հայաստանում դատավորների թիվը 100.000 բնակչի հաշվով երեք անգամ պակաս է արդյունավետ կառավարում իրականացնելու համար։ «Մասնավորապես, 100.000 բնակչի հաշվով պետք է լինի 21 դատավոր, մինչդեռ Հայաստանում այդ թիվը 7 է», - ասել է նա: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է պետական պաշտոնյաների աշխատավարձը: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է ամեն տարվա պետական բյուջեով: 2018 թվականի պետբյուջեով` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 դրամ: Վերաքննիչ դատարանի և դատավոր աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 11, այսինքն՝ նա ստանում է մոտ 728.000 դրամ աշխատավարձ: ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի գործակիցը 11,5 է. նա ստանում է մոտ 760.000 դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |