Հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները կհանդիպեն 2009 թվականի հունվարին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակներում հայ եւ ադրբեջանցի պատվիրակությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների խորհրդարանականների հանդիպումն անցկացնելու հնարավորությունը: Ինչպես հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ որոշվել է հանդիպում կազմակերպել 2009 թվականի հունվարին: «Դրանով մեր քննարկումն ավարտվեց»,- տեղեկացրել է Հարությունյանը եւ հաղորդել, որ հանդիպման ժամանակահատվածն առաջարկել է ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը` հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները: Ռասել Ջոնսթոնի կարծիքով, 2009 թվականի հունվարը հանդիպումների համար լավագույն շրջանն է, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---