Երևանում մեկնարկել է ՍԾՏՀԿ ԱԳՆԽ նիստը. Նախագահությունը ՀՀ-ից կանցնի Ադրբեջանին![]() 27 հունիսի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ՍԾՏՀԿ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմար Քյուչուքը: Նիստի ժամանակ ՀՀ-ն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում: Հայաստանը ստանձնել էր ՍԾՏՀԿ նախագահությունը 2017-ին: Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |