Չինարենի դպրոցը 5-ից 9-րդ դասարանների ընդունելություն է հայտարարել![]() 27 հունիսի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը 5-ից 9-րդ դասարանների սովորողների ընդունելություն է հայտարարել: Դպրոցը չինարենի խորացված ուսուցմամբ պետական հանրակրթական անվճար ուսումնական հաստատություն է, սովորողների թիվը սահմանափակ է: Գրանցման համար անհրաժեշտ է դիմել Կոնֆուցիուսի ինստիտուտ, մինչև հունիսի 30-ից հուլիսի 15-ը, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-13:00-ը: Փաստաթղթերի ընդունման հասցեն՝ Երևան, Թումանյան 42, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 6-րդ մասնաշենք, հեռ.՝ 010 53 17 71: Պահանջվող փաստաթղթերն են անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն / երեխայի և ծնողի/, սովորողի անձնական գործի պատճենը կամ կրթության վերաբերյալ տեղեկատվություն, սովորողի նախորդ ուսումնական տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկատվություն, 2 հատ լուսանկար (3 x 4), դիմում /կլրացվի փաստաթղթերը հանձնելիս/: 2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենի մասնագիտացված դպրոց է գործելու։ Դրա կառուցման մասին որոշումն ընդունվել էր 2014-ի հոկտեմբերին: Շինարարական ծախսերը հոգացել է չինական կողմը՝ կատարելովմոտ 11 մլն դոլարի ներդրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |