Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Կոնգրեսի և Սենատի անդամների առջև

Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Կոնգրեսի և Սենատի անդամների առջև

PanARMENIAN.Net - Եռօրյա աշխատանքային այցով ԱՄՆ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ելույթով է հանդես եկել ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած ընդունելությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության ու հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի համատեղ ջանքերով կազմակերպված հանդիսավոր արարողությունը եզրափակեց ԱՄՆ Արևելյան ափին տեղի ունեցած 100-ամյակի տոնակատարությունների շարքը:

«Մեր այսօրվա ուղերձը հստակ է: Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի, որով բոլորս հպարտ կլինենք ու աշխարհում մեզ հպարտ կզգանք, որ հայ ենք»,-մասնավորապես ասել է նախագահն իր ելույթում:

Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի` ԱՄՆ տարբեր ծայրերից ժամանած մի քանի հարյուր անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի անդամներ, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ (Պետքարտուղարություն ու Պաշտպանության քարտուղարություն, ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալություն, ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակ, և այլն):

Արմեն Սարգսյանը հունիսի 26-ին ժամանել է ԱՄՆ՝ Վաշինգտոն, մասնակցելու Միացյալ Նահանգների գիտահետազոտական և մշակութային կենտրոններից մեկի` Սմիթսոնյան ինստիտուտի ամենամյա «Ազգային կյանք» փառատոնին, որը նվիրված կլինի հայկական մշակութային ժառանգությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---