Փոքր Վեդու ղեկավարը չարաշահումներ է արել՝ պետությանը 5.6 մլն դրամի վնաս պատճառվելով

Փոքր Վեդու  ղեկավարը չարաշահումներ է արել՝   պետությանը 5.6 մլն դրամի վնաս պատճառվելով

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, 5.6 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը, հայտնում էոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նա, համայնքի մանկապարտեզի տնօրենի և գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս նշանակել է մանկապարտեզի վարորդ, որը մոտ 20 տարի աշխատանքի չի հաճախել:

Նրանք հրավիրվել են բաժին և տվել բացատրություն:Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---