Պետդեպ. Bell 412 ուղղաթիռները հավաստագրված են որպես քաղաքացիական, արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ

Պետդեպ. Bell 412 ուղղաթիռները հավաստագրված են որպես քաղաքացիական,  արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ

PanARMENIAN.Net - Bell 412 ուղղաթիռները ապրանքային վկայագրով համարվում են քաղաքացիական: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնը:

«Ուղղաթիռներն Ադրբեջանին կամ Հայաստանին վաճառելիս չի պահանջվում ԱՄՆ պետքարտուղարության արտահանման լիցենզիա», -մասնավորապես նշված է պատասխանի մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական օդուժը համալրվել է ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներով։ Ուղղաթիռները տեսանկարահանվել են երկրի օդային տարածքում թռիչքներ իրականացնելիս և պաշտոնապես կցուցադրվել են հունիսի 26-ին Բաքվում կայացած զորահանդեսի ընթացքում:

Վաշինգտոնում հայ դատի գրասենյակը բողոք էր ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն՝ Ադրբեջանին ուղղաթիռների վաճառքի դեմ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---