Բլոգեր Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է ՀՀ նախագահի հետ![]() 27 հունիսի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Վաշինգտոնում ծանոթացա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը զարմանալիորեն բաց, ուրախ մարդ է, առանց պետության առաջին դեմքերին հատուկ որևէ «պոնտերի»,-գրել է Լապշինը Սարգսյանի հետ լուսանկարի տակ: «Վաղն ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներում սպասում ենք. «Լապշինը վերջնականապես ծախվե՛լ է: Հաղթական Նավթստանի հետախուզությանը հաջողվել է հայթայթել նրա լուսանկարը նախագահի հետ, նշանակում է՝ նա հաստատ փող է ստացել դաշնակներից»,-հավելել է բլոգերը հետգրության մեջ: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |