Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է![]() 27 հունիսի 2018 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, սոցիալական լրատվական Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստանում է: Նա լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և գրառում կատարել: Լուսանկարն արված է հայաստանյան բնության գրկում: «24 ժամ է Հայաստանում եմ: Հետևեք»,-ասվում է գրառման մեջ: Օհանյանը նաև հասցրել է շուկա այցելել ու հայկական ծիրան համտեսել՝ նշելով, որ «ծիրանն աներևակայելի համեղ է»: Իսկ թթուների մասին գրել է. «Մենք լավ թթու ենք դնում: Հայրս նախկինում հաճախ էր թթու դնում ձմռան համար: Կարծում եմ, ես էլ պետք է սկսեմ, ժամանակի հարց է»,-գրել է նա: Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանի կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իրեն պատվավոր հայուհի էր անվանել և խոստացել Հայաստան այցելել: «Ամուսինս հայ է, վերջերս շատ բան եմ իմանում հայերի մասին, ես պատվավոր հայուհի եմ: Ինձ դուր է գալիս, որ նրանք այդքան հպարտ են: Ես մտադիր եմ այցելել Հայաստան, չգիտեմ այս տարի թե հաջորդ, դա ուրախ է լինելու»,-նշել էր թենիսիստուհին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |