Կառավարությունը դռնփակ արտահերթ նիստ է անցկացնում. Օրակարգում գաղտնի հարց կա![]() 27 հունիսի 2018 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին ՀՀ կառավարությունն արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել: Նիստի օրակարգը հրապարկված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում: Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց, որոնցից մեկը գաղտնի է: Հարցը զեկուցելու է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մյուս հարցով նախատեսվում է քննարկել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |